Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Գիշերային «պատերազմի» ուրվականը

Գիշերային «պատերազմի» ուրվականը
18.04.2024 | 14:44

Իրան-Իսրայել հակամարտություն.

նախ՝ խրոնոլոգիան. Իսրայելի վարչապետ՝ Բենյամին Նեթանյահուն դիմում է ժողովրդին՝ նշելով, որ հետախուզությունը տվյալներ է ստացել, որ այս գիշեր Իրանը հարվածելու է Իսրայելին:

Հետևաբար, սպասում են Իրանի կողմից հարվածի և պատրաստ են ցանկացած սցենարի:

Հետախուզության տրամադրած տեղեկություններից զատ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես, օր ու ժամով հայտարարություն է տարածում, որի համաձայն տասնյակ ԱԹՍ-ներով և միջին տարածության բալիստիկ հրթիռներով հարված է հասցնելու Իսրայելի ռազմական ենթակառուցվածքներին:

Պատճառը՝ վրիժառություն ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակման:

ՈՒ ինչպես մարտական ֆիլմերում է լինում, ականատեսն ենք դառնում, թե ինչպես իրանական աղբյուրները «բարեխղճորեն» տեղեկացնում ու ցուցադրում են դեպի Իսրայել ուղղված ԱԹՍ-ների ու հրթիռների մասին, որոնք հատել են Իրաքի օդային տարածքը, մասամբ անցել Սիրիայի, Հորդանանի սահմանամերձ հատվածներով ու հասել Իսրայելի այս կամ այն բազային:

Զուգահեռաբար տեղեկություն է տարածվում հյուսիսից՝ լիբանանյան «Հըզբոլլահի», հարավից՝ եմենյան հութիների կողմից իրականացվող ինտենսիվ հրթիռակոծությունների մասին:

Հետո պետք է պարզվի, որ չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները գերարդյունավետ աշխատել են իրանական օդային հարձակումը չեզոքացնելու համար:

Եվ դա իրոք այդպես է:

300-ից ավելի ԱԹՍ անգամ չեն հասցրել հատել իսրայելի օդային տարածքը:

Դրանք ժամանակին հայտնաբերվել ու ոչնչացվել են:

«Երկաթե գմբեթն», իհարկե դաշնակիցների աջակցությամբ, իրեն արդարացրեց:

Եվ այս ամենը՝ գիշերը, 5 ժամ տևողականությամբ:

Առավոտյան կարծես ոչինչ չէր եղել :

Գիշերային օպերացիայի վերջնարդյունքում արդեն պարզ էր, որ սա պատերազմ չէր, պատասխան հարված էր:

Իհարկե, չի բացառվում, որ այն նոր երանգ կստանա:

Հիմա հարաբերական անդորր է:

Զսպողները զսպեցնում են կողմերին:

Կուլմինացիան՝ բոլորը գոհ են, բոլորը բոլորից գոհ են:

Իսրայելն իրեն հաղթանակած է համարում, որ կարողացել է արժանի դիմագրավել, Իրանն էլ բավարար է արդյունքից, սեփական ժողովուրդն էլ փողոցներում հաղթանակ է տոնում ու ցնծում:

Ըստ այդմ՝ արձանագրվեց, որ սա պատմության մեջ առաջին անգամ ԱԹՍ-ներով ամենազանգվածային հարձակումն էր:

Կարծես ամեն ինչ նախապես նախանշված, պլանավորած ու համաձայնեցված էր:

Եվ այդպես էլ կա.

Իրանն իրոք տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ հարվածը լինելու է սահմանափակ:

Անգամ ԱՄՆ-ը, որքան էլ օգնեց ու դաշնակցի պես իրեն պահեց, այդուհանդերձ՝ հանդուրժող գտնվեց:

Բայդենն անգամ հստակ ուղերձ հղեց Նեթանյահույին՝ պատասխան գործողություն չսկսելու, իսկ սկսելու դեպքում ԱՄՆ-ից աջակցություն չակնկալելու մասով:

Ավելին՝ որ Նահանգները չի մասնակցի Իրանի դեմ որևէ ռազմական գործողության և առհասարակ թույլ չի տա որպեսզի տարածաշրջանում մեծ պատերազմ սկսվի:

Բայդեն - Նեթանյահու հեռախոսազրույցից հետո Իսրայելը հրաժարվեց Իրանին պատասխան հարված հասցնելու ծրագրից։

Նեթանյահուի նախանշած 48 ժամն անցել է, բայց ռազմական գործողություններ չսկսվեցին:

Հետևաբար՝ Բայդենի ասածն արված է:

Կոնֆլիկտն առնվազն այս պահին ավարտված է:

Իհարկե, երկուստեք՝ անտագոնիզմը, կատաղի թշնամանքը, մեկը մյուսի հանդեպ գոյաբանական սպառնալիքները, քարտեզի վրայից իրար ջնջելու, վերացնելու տեղեկատվական, հիբրիդային ու կիբեր պատերազմը շարունակվում է:

Իսկ արդեն խաղաղ պայմաններում արձանագրում ենք, որ պատմությունը կրկնվում է.

Այսօր ԱՄՆ-ը խոսում է Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին:

Որպես այդպիսին սրանով Իրանը ողջ աշխարհին ի ցույց դրեց, որ՝

1. Մերձավոր Արևելքի այն բացառիկ պետությունն է, որը չի վախենում ո՛չ Իսրայելից, ո՛չ էլ վերջինիս դաշնակիցներից և ունակ է պատասխան հարձակում իրականացնել հենց սեփական տարածքից,

2. որ դարձել է առաջատար հրթիռային գերտերություն, որի ռազմարդյունաբերությունը բացառապես սեփական ռեսուրսներով կարող է ապահովել իր երկրի պահանջմունքները:

Իսկ Իսրայելը՝

1. ունի շատ հզոր հակաօդային պաշտպանություն,

2. Հողի վրա իրական դաշնակիցներ:

Սա յուրահատուկ թեստ էր ու թեստ- դրայվ, ուժերի ու հնարավորությունների շոու- դեմոնստրացիա:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ